.jpg)
Բժշկասոցիալական փորձաքննության կարգում փոփոխություն կատարվեց. «Ոչ թե կարիք ունեցող քաղաքացին է գնում նախարարություն, այլ նախարարությունն է գնում»
12:31 | 14.01.2021 | Հասարակություն
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց փոփոխություններ անել բժշկասոցիալական փորձաքննության կարգում:
Աշխատանքի և սոցիալակայն հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ նախագիծը վերաբերում է վիրավորում ստացած զինվորներին ու քաղաքացիական անձանց աջակցող միջոցներ տրամարդելուն:
Նրա խոսքով՝ գործող կարգով, մասնավորապես, աջակցող սարքեր՝ սայլակ, քայլակ ստանալու համար հաշմանդամության խումբ պետք է ունենար քաղաքացին, իսկ բուժումը ավարտելուց հետո է տեղի ունենում կարգի տրամադրումը, հիմա փոփոխությամբ հնարավորություն է տրվում, առանց այդ խմբի տրամադրման, գործընթացը ավարտելուն պես տալ այդ սարքերը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, թե փոփոխությամբ նաև ոչ թե կարիք ունեցող քաղաքացին է գնում-գալիս կառավարություն կամ նախարարություն, նախարարությունը ինքն է գնում կարիքները գնահատում: