Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կորոնավիրուսային համավարակի 2-րդ տարին կարող է ավելի ծանր լինել, քան առաջինը․ ԱՀԿ

Կորոնավիրուսային համավարակի 2-րդ տարին կարող է ավելի ծանր լինել, քան առաջինը․ ԱՀԿ

10:49 | 14.01.2021 | Հասարակություն

Կորոնավիրուսային համավարակի 2-րդ տարին կարող է ավելի ծանր լինել, քան առաջինը․ ԱՀԿ

Կորոնավիրուսային համավարակի երկրորդ տարին կարող է առաջինից ավելի ծանր լինել՝ հաշվի առնելով վիրուսի տարածման դինամիկան։ Այս մասին հայտարարել է արտակարգ իրավիճակների հարցերով ԱՀԿ ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը։

Նրա խոսքով՝ վերջին 2 շաբաթների ընթացքում կազմակերպությունում ստացվող տեղեկությունները փաստում են այն մասին, որ հիվանդացությունը կրկին հասել է գագաթնակետին։ Վերջին շաբաթվա ընթացքում աշխարհում հաստատվել է մոտ 5 մլն նոր դեպք, որի պատճառով ավելի քան 85 հազար մահ է գրանցվել:

 

Իր խոսքում ծրագրի տնօրենը շեշտել է նաև, մոլորակի հյուսիսային կիսագնդում, մասնավորապես, Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, նկատվում է համավարակի «իդեալական փոթորիկ»: Այս իրավիճակի պատճառը ցուրտ եղանակն է, որի հետևանքով փակ տարածքներում մարդկանց կուտակումներ են տեղի ունենում, և վիրուսի նոր շտամներն են տարածվում, գրում է Reuters լրատվական գործակալությունը:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси