Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ադրբեջանը փաստացիորեն հրաժարվում է կատարել իր հանձնառությունը. Արա Այվազյանը նամակ է հղել ՄԱԿ Գլխավոր քարտուղարին

Ադրբեջանը փաստացիորեն հրաժարվում է կատարել իր հանձնառությունը. Արա Այվազյանը նամակ է հղել ՄԱԿ Գլխավոր քարտուղարին

16:25 | 13.01.2021 | Հասարակություն

Այսօր՝ ժամը 12:00-ի սահմաններում, Ադրբեջանը կոպտորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։

«Վերջին օրերին հակառակորդի սադրիչ նպատակով իրականացված գործողությունների հետևանք ենք սա որակում, ինչպես գիտենք՝ վերջին օրերին Շուշիից օդ էին կրակում, այսօր, արդեն, շատ կոնկրետ թիրախային կրակոց է եղել, ինչը, միանշանակ, արժանի է քննադատության, որովհետև սա նշանակում է Ադրբեջանի կողմից ոչ միայն հրադադարի ռեժիմի, այլև՝ բոլոր պայմանավորվածությունների խախտում ու անհարգալից վերաբերմունք խաղաղապահ զորակազմի նկատմամբ», - Aysor.am-ին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Նրա խոսքով՝ արդեն դիմել են ռուսական խաղաղապահ զորակազմին։

«Իրավիճակի մասին արդեն տեղեկացված է խաղաղապահ զորակազմի ղեկավարությունը և հույս ունենք, որ դեպքն անարձագանք չի մնալու, որովհետև եթե նման սադրանքները շարունակվեն, բնականաբար, հետևանքները շատ ավելի վատ կարող են լինել։ Պետք է բոլոր ջանքերը գործադրենք նման սադրանքները բացառելու ու տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար», - նշեց Վահրամ Պողոսյանը։

Նշենք, որ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը:

Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ և բարեհաջող վիրահատվել: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси