Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Զոհված 7 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել Ֆիզուլիի, Ջաբրայիլի եւ Արցախ- Սյունիքի մարզի հատվածներում

Զոհված 7 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել Ֆիզուլիի, Ջաբրայիլի եւ Արցախ- Սյունիքի մարզի հատվածներում

11:42 | 13.01.2021 | Հասարակություն

Զոհված 7 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել Ֆիզուլիի, Ջաբրայիլի եւ Արցախ- Սյունիքի մարզի հատվածներում

Մարտական գործողությունների Ֆիզուլու, Ջաբրայիլի ուղղություններում, ինչպես նաեւ Արցախի ու Սյունիքի մարզի միջանկյալ հատվածում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է եւս 7 զինծառայողի աճյուն: Այս մասին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը:

«Ընդհանուր առմամբ՝ առայսօր մարտական գործողությունների հատվածներում հայտնաբերված զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց թիվը 1229 է: Այսօր որոնողական աշխատանքներ են իրականացվում Քարինտակի, Մատաղիսի եւ Թալիշի հատվածներում»,-նշել է Թադեւոսյանը:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси