Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Այդ անձից որևէ դրական բան ակնկալել, կարծում եմ, աբսուրդի ժանրից է. Գորիսի քաղաքապետը Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպումից դրական սպասելիք չի ունեցել

Այդ անձից որևէ դրական բան ակնկալել, կարծում եմ, աբսուրդի ժանրից է. Գորիսի քաղաքապետը Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպումից դրական սպասելիք չի ունեցել

15:28 | 12.01.2021 | Քաղաքականություն

Սյունիքում իրավիճակը նույնն է, դրական առումով որևէ բան չի փոխվել, այս մասին Aysor.am-ին ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ ակնկալիք ուներ երեկվա եռակողմ՝ Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպումից, Առուշանյանն արձագանքեց.

«Եթե ես այս կառավարությանը չեմ ընդունում, եթե սպառել են իրենց, ի՞նչ ակնկալիք պետք է ունենամ։ Մեր հանրությունը ոնց արձագանքում էր, որ սպասելիքներ չկա, որ միայն բացասական է լինելու, կարծում եմ, ականատես եղանք։ Պարտված ղեկավարը հենց պարտված կեցվածքով էր այնտեղ, որը հային հարիր չէ, սա մեր ազգի պատվի խնդիրն է։ Ես որևիցե ակնկալիք չունեի դրական առումով, որ կարող էր տվյալ անձը խնդիր լուծել ի օգուտ մեր երկրի, մեր պետության ու պետականության»։

Գորիսի քաղաքապետն ընդգծեց՝ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդիր լուծող ղեկավար լիներ, երկիրն այս իրավիճակլում չէր հայտնվի։

«Կորցրել ենք Արցախի զգալի հատվածը։ Այդ անձից որևէ դրական բան ակնկալել, կարծում եմ, աբսուրդի ժանրից է», - նշեց նա։

Դիտարկմանը, թե այսօր Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել էր, որ Գորիսից Որոտան, Շուռնուխ ու Կապան տանող ճանապարհներին պարբերաբար զինված ադրբեջանցիներ են հայտնվում, արդյոք մտահոգիչ է իրավիճակը, որևէ վտանգ սպառնո՞ւմ է սյունեցիներին, Առուշ Առուշանյանը պատասխանեց.

«Ասենք, եթե դուք տնից դուրս եք գալիս ու ականատես եք լինում թշնամուն մի քանի մետրի վրա, հետևաբար, վստահ լինել, որ վտանգ չի սպառնա, տեղին չէ, լոգիկա չկա, մարդը զինված է, դեմդ է ու թշնամիդ է, թե ինչ կլինի, ինձ թվում է՝ գուշակությամբ զբաղվելը տեղին չէ»։

Սյունիք կատարած վերջին այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ լինել Գորիսում, Կապանում, Քաջարանում ու Մեղրիում, խոստացավ՝ մեկ այցելություն պարտք է մնում, Սյունիքը սպասո՞ւմ է վարչապետին, Գորիսի քաղաքապետն արձագանքեց.

«Սյունիքն արդեն պատասխանը տվել է վարչապետի, որ իրեն որևէ մեկը չի սպասում»։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси