
Նժդեհ Հովսեփյանը նշանակվել է Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար
12:55 | 12.01.2021 | Քաղաքականություն
Նժդեհ Հովսեփյանը նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար:
Որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝
Նժդեհ Հովսեփյանին նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար»,- ասված է որոշման մեջ: