Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԼՀԿ խմբակցության պատգամավորը Արցախի իր գործընկերոջ հետ քննարկել է Արցախում ստեղծված հետպատերազմյա տնտեսական իրավիճակը

ԼՀԿ խմբակցության պատգամավորը Արցախի իր գործընկերոջ հետ քննարկել է Արցախում ստեղծված հետպատերազմյա տնտեսական իրավիճակը

12:39 | 12.01.2021 | Քաղաքականություն

ԼՀԿ խմբակցության պատգամավորը Արցախի իր գործընկերոջ հետ քննարկել է Արցախում ստեղծված հետպատերազմյա տնտեսական իրավիճակը
 
 

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը հանդիպել է Արցախի ԱԺ Ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանի եւ նրա գլխավորած պատվիրակության հետ։

«Այսօր աշխատանքային հանդիպում ունեցանք Արցախի ԱԺ Ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկեցինք Արցախում ստեղծված հետպատերազմյա տնտեսական իրավիճակը, ֆինանսական համակարգին վերաբերող, ինչպես նաեւ տնտեսական, սոցիալական եւ այլ բնույթի արդի խնդիրները եւ դրանց լուծման հնարավոր ուղիները։

Հանդիպման արդյունքում պայմանավորվեցինք շարունակել շփումները՝ ընթացիկ հարցերը համատեղ ջանքերով լուծելու պատրաստակամությամբ»,- հայտնում է Խաչատրյանը։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси