Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հայաստանի բնակչության 10 տոկոսին նախատեսվում է կորոնավիրուսի դեմ պատվաստել

Հայաստանի բնակչության 10 տոկոսին նախատեսվում է կորոնավիրուսի դեմ պատվաստել

12:12 | 12.01.2021 | Հասարակություն

Հայաստանի բնակչության 10 տոկոսին նախատեսվում է կորոնավիրուսի դեմ պատվաստել

Հայաստանի բնակչության 10 տոկոսին նախատեսվում է կորոնավիրուսի դեմ պատվաստել: Պատվաստանյութն առաջին հերթին հասանելի է լինելու ռիսկի խմբերի համար: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանն այսօր բանակցություններ է վարում՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ձեռքբերման համար: Գործող պայմանագիր կա COVAX Facility նախաձեռնության հետ, որի շրջանակում մոտ ապագայում նախատեսվում է պատվաստանյութ ներկրել ռիսկի խմբերի համար: Այս պահին բանակցություններ են վարվում պատվաստանյութերի ներկրման հստակ ժամանակահատվածի շուրջ:

Զուգահեռ բանակցություններ են վարվում նաեւ պատվաստանյութեր արտադրողների հետ՝ մինչեւ պատվաստանյութի հիմնական պխմբաքանակի ստանալը որոշակի քանակի ներմուժման շուրջ: Ակնկալվում է, որ որոշ քանակությամբ պատվաստանյութ Հայաստանում կհանտնվի մինչեւ հունվարի վերջ կամ փետրվարի սկզբում:

Մասնագետի խոսքով՝ բանակցություններն այս պահին վարվում են ռուսական «Sputnik-V», Pfizer /BioNTech, Moderna եւ Astrazeneca-ի պատվաստանյութերի շուրջ, քանի որ միայն այս չորսի արդյունավետությունն ու անվտանգությունն են ապացուցվել հետազոտությունների շրջանակում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси