Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

16:08 | 11.01.2021 | Հասարակություն

Հանրապետության տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-13-ը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն և մառախուղ։ Հունվարի 14-ի երեկոյան առանձին շրջաններում, 15-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 12-14-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևանում հունվարի 11-ի ցերեկը, 12-13-ը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, սակայն ամպամածություն և մառախուղ։ Հունվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси