Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Մինչև խորհրդարանական ընտրությունները պետք է չեզոք կառավարում կազմակերպել՝ առանց Նիկոլ Փաշինյանի». Սոֆյա Հովսեփյանը «Իմ քայլ»-ից թեկնածու էր առաջարկել

«Մինչև խորհրդարանական ընտրությունները պետք է չեզոք կառավարում կազմակերպել՝ առանց Նիկոլ Փաշինյանի». Սոֆյա Հովսեփյանը «Իմ քայլ»-ից թեկնածու էր առաջարկել

15:17 | 11.01.2021 | Քաղաքականություն

«Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը բացառում է քաղաքական 17 ուժերին իր քվեով աջակցելը: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Հովսեփյանն ասաց, որ բացառում է նրանց օրակարգն ու վարչապետի նրանց թեկնածուին:

«Այս պահին որևէ քաղաքական ուժի հետ համագործակցության ոչ ցանկություն ունեմ, ոչ նպատակ», - նշեց Հովսեփյանը:

Ի պատասխան հարցին՝ Փաշինյանի հրաժարականն այս փուլում անհրաժեշտ համարու՞մ է՝ Հովսեփյանն ասաց, որ այս փուլում պետք է ժամանակավոր կառավարում կազմակերպել: 

«Կարծում եմ, որ մինչև խորհրդարանական ընտրությունների գնալը պետք է չեզոք կառավարում կազմակերպել՝ առանց Նիկոլ Փաշինյանի ղեկավարման: Այդ անձին ԱԺ-ն պետք է ընտրի: Սկզբնական շրջանում անգամ առաջարկեցի, որ «Իմ քայլ»-ից լինի: Առաջարկը ես եմ արել, անունը չեմ նշի չթիրախավորելու համար: Ես թեկնածու չունեմ, այդ պահին թեկնածուների անուններ եմ գեներացրել», -նշեց Սոֆյա Հովսեփյանը՝ ավելացնելով, որ որոշում չի կայացվել, որովհետև քաղաքական թիմն այդ պահին նպատակահարմար չգտավ փոխել կառավարող ղեկավարին:

Նա նաև նշեց, որ խմբակցության ներսում տարբեր անձանց կողմից առաջարկվել է նաև Արարատ Միրզոյանի թեկնածությունը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси