
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրենը լքել է պաշտոնը
18:13 | 06.01.2021 | Սպորտ
«Փյունիկ» ՖԱ գլխավոր տնօրեն Վլադիսլավ Խապսասը լքել է պաշտոնը։ Այս մասին տեղեկանում ենք ֆուտբոլային ակումբի տարածած հաղորդագրությունից:
«Վլադիսլավ Խապսասը, «Փյունիկին» միացել էր 2020թ. երկրորդ կեսին։
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Վլադիսլավ Խապսասին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում»,- ասված է ակումբի տարածած հաղորդագրությունում։