Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն ականազերծել են 400 հեկտարից ավելի տարածք

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն ականազերծել են 400 հեկտարից ավելի տարածք

14:52 | 03.01.2021 | Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն ականազերծել են 400 հեկտարից ավելի տարածք
 
 

Ռուսաստանի պաշտպանության նախարարության Հակաականային միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից

«Ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է 400 հեկտարից ավելի տարածք, մոտ 151 կմ ճանապարհ, 617 շինություն, որից 22-ը սոցիալական նշանակության օբյեկտներ են: Հայտնաբերվել եւ վնասազերծվել է ավելի քան 16 հազար պայթյունավտանգ առարկա»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լեռնային Ղարաբաղում ականազերծման եւ պայթյունավտանգ առարկաներից տարածքի մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս ապահովել լեռնային տարածքի եւ եղանակային վատթարացման պայմաններում ականազերծման բարձր տեմպը:

Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները եւ չպայթած ռազմամթերքը տեղափոխվում են եւ ոչնչացվում հատուկ սարքավորված հրաձգարանում: Ռազմամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումների ապահովմամբ։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси