Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ո՞ւմ է ձեռնտու Զոհրաբյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելը․ պարզաբանում է Արման Աբովյանը

Ո՞ւմ է ձեռնտու Զոհրաբյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելը․ պարզաբանում է Արման Աբովյանը

14:50 | 28.12.2020 | Քաղաքականություն

Ո՞ւմ է ձեռնտու Զոհրաբյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելը․ պարզաբանում է Արման Աբովյանը
 
 

Նաիրա Զոհրաբյանին ՝ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու նախաձեռնության ետեւում ԲՀԿ-ական Արման Աբովյանը երկու ուժերի է տեսնում։

«Առաջինը՝ թուրք- ադրբեջանական տանդեմն է, որին տիկին Զոհրաբյանը տարիներ ի վեր եվրոպական կառույցներում օր ու արեւ չէր տալիս։ Ամեն անգամ, երբ Զոհրաբյանը եվրոպական կառույցներում ելույթ էր ունենում, մենք տեսնում էինք, թե ինչ տարափ էր բարձրանում թուրքական ու ադրբեջանական ԶԼՄ-ներում»,- ասաց Աբովյանը։

Երկրորդ ուժը, ըստ Արման Աբովյանի՝ տարատեսակ հասարակական կազմակերպություններն են, որոնք օրինակ, մտահոգված են սեռական փոքրամասնության խմբերի իրավունքների «պաշտպանությամբ» եւ նրանք բազմիցս փորձել են ճնշել տիկին Զոհրաբյանին, սակայն նա չի տրվել այդ ճնշումներին։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси