
«Վնուկովոյում» ուղևորատար ինքնաթիռը վայրէջքի ժամանակ գլորվել է թռիչքուղուց
16:55 | 25.12.2020 | Պատահարներ
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռը գլորվել է թռիչքուղուց: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով աղբյուրին:
«Վնուկովոյում ինքնաթիռը վայրէջք կատարելիս գլորվել է թռիչքուղուց», - ասել է գործակալության զրուցակիցը:
Օդանավում 109 մարդ է եղել և անձնակազմի 7 անդամ:
Ուղևորներն իջեցվել են բնականոն ռեժիմով, օդանավակայանը չի փակվել: