Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ուզում եմ հավաստիացնել, որ Սյունիքի մարզից և ընդհանրապես Հայաստանից ոչ մի միլիմետր տարածք կամ հող չի զիջվելու»․ Նիկոլ Փաշինյան

«Ուզում եմ հավաստիացնել, որ Սյունիքի մարզից և ընդհանրապես Հայաստանից ոչ մի միլիմետր տարածք կամ հող չի զիջվելու»․ Նիկոլ Փաշինյան

09:20 | 20.12.2020 | Քաղաքականություն

«Ուզում եմ հավաստիացնել, որ Սյունիքի մարզից և ընդհանրապես Հայաստանից ոչ մի միլիմետր տարածք կամ հող չի զիջվելու»․ Նիկոլ Փաշինյան

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում դիմելով սյունեցիներին, որոնք վաղ առավոտից փակել են մարզ մտնող ճանապարհը՝ թույլ չտալու համար իր մուտքը Սյունիք, ասաց․

«Ցավով եմ տեղեկանում, որ Սյունիք այցելելու իմ գրառումը որոշակի կրքեր է բորբոքել Սյունիքում, բայց ուզում եմ հավաստիացնել, հույս ունեմ՝ դրանում կհամոզվեք, որ Սյունիք այցելելու իմ որոշումն ամենևին էլ կրքեր բորբոքելու համար չէ։ Ընդհակառակը՝ Սյունքի գալու որոշումը կայացրել եմ՝ գալու և սյունիքցիների նկատմամբ իմ հարգանքի և գնահատանքի տուրքը մատուցելու։

Երկրորդը՝ առավել կարևորը՝ ձեր հարցերին պատասխանելու, ուղիղ ձեր աչքերի մեջ նայելով ձեր հարցերին պատասխանելու, անհրաժեշտ բացատրություններ տալու, և ինձ հաշիվ եմ տալիս, թե ձեր տված հարցերը ինչպիսին են լինելու, և ես որոշակի համոզմունք ունեմ, որ ձեր տված հարցերին ի վիճակի կլինեմ պատասխանել, ձեր կասկածները փարատել և եթե այսպիսի համոզմունք չունենայի, այսպիսի որոշում չէի կայացնի։

Նորից եմ ասում, իմ նպատակը ոչ թե, քավ լիցի, կրքեր բորբոքելն է, ոչ թե իրավիճակը գրգռելն է, այսպես ասած՝ մեր վերքերին աղ լցնելն է, այլ ես գալիս եմ ձեր աչքերի մեջ ուղիղ նայելու, ձեր հարցերին պատասխանելու, բոլո սյունիքցիներին իմ հարգանքի և գնահատանքի տուրքը մատուցելու։ Սա է այցի նպատակը, և խնդրում եմ, կոչ եմ անում բոլորին՝ առանց այն էլ այս կարված իրավիճակում հավելյալ կրքեր չբորբոքել և ես գալիս եմ ձեզ հետ խոսելու։ Եվ ձեզ հետ խոսելիս, համոզված եղեք, իմ հայացքը չեմ փախցնելու, որովհետև պարտավորություններ ունեմ ձեզնից յուրաքանչյուրի առաջ, և կփորձեմ ի ցույց դնել, որ ձեր առջև ստանձնած պարտավորությունները կատարել եմ և կատարում եմ լիարժեք։ Իմ հարգանքների հավաստիքը բոլոր սյունեցիներին։ Ես հույս ունեմ, որ մեր խոսակցությունը տեղի կունենա, որովհետև այս իրավիճակը մենք կարող ենք հաղթահարել իրար հետ, ես համոզված եմ, որ մենք այս իրավիճակը իրար հետ կհաղթահարենք, պարզապես բովանդակության շուրջ մենք պետք է ունենանք կոնկրետ խոսակցություն։

Ուզում եմ հավաստիացնել, որ Սյունիքի մարզից և ընդհանրապես Հայաստանից ոչ մի միլիմետր տարածք կամ հող չի զիջվելու, և սրա մասին հույս ունեմ նաև ձեր հետ ունենալ խոսակցություն, որպեսզի տեղեկատվությունը լինի ամբողջական»։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси