Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Անվտանգության նկատառումներից ելնելով` խնդրում եմ չանցնել ՀՀ Զինված ուժերի կողմից պահպանվող Սյունիքի մարզի տարածքից դուրս. Մարզպետ

Անվտանգության նկատառումներից ելնելով` խնդրում եմ չանցնել ՀՀ Զինված ուժերի կողմից պահպանվող Սյունիքի մարզի տարածքից դուրս. Մարզպետ

18:15 | 20.12.2020 | Քաղաքականություն

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը դիմել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին՝ խնդրելով անվտանգության նկատառումներից ելնելով` չանցնել ՀՀ Զինված ուժերի կողմից պահպանվող Սյունիքի մարզի տարածքից դուրս՝ փայտ կտրելու, անասուններ արածեցնելու եւ այլ նպատակներով։

«Հայտնում ենք, որ Գորիս–Կապան ճանապարհը հսկում են ՀՀ զինված ուժերը, հայ և ռուս սահմանապահներն ու աշխարհազորայինները։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նշված ճանապարհին՝ ցուցանակների վրա, տեղադրված են սահմանապահ զորքերի հրամանատարության հեռախոսահամարները, որոնցով կարող եք զանգահարել՝ անհրաժեշտության դեպքում», - ասված է մարզպետի հայտարարության մեջ։

Այսօր Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հայտնել էր, որ Ադրբեջանի դրոշը ծածանվում է Մ2-ի Որոտանի հատվածում, թշնամին հասել է գյուղ։ Մեկ ժամից հասնում են Շուռնուխ։ Սա էն հատվածն է, որ մենք Քարահունջի, Որոտանի ջոկատների, բանակի հետ միասին 26 կմ առաջ ենք եղել ու արյան գնով պահել ենք, որ թշնամին չմտնի մեր ընտանիքները։ 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси