Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Որոտան-Դավիթ Բեկ հատվածում հայ և ադրբեջանցի սահմանապահների կողմից իրականացվում են սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ. ԱԱԾ

Որոտան-Դավիթ Բեկ հատվածում հայ և ադրբեջանցի սահմանապահների կողմից իրականացվում են սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ. ԱԱԾ

17:41 | 20.12.2020 | Քաղաքականություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում հայ և ադրբեջանցի սահմանապահների կողմից, ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, իրականացվում են սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ:

ՀՀ ԱԱԾ-ն հայտնում է, որ գործընթացն ավարտվելու է առաջիկա օրերին և տվյալ ճանապարհահատվածում լիարժեքորեն ապահովվելու է բնականոն ու անվտանգ երթևեկության կազմակերպումը:

Համապատասխան աշխատանքների ընթացքում անցանկալի միջադեպերից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք ցուցաբերել անհրաժեշտ զգոնություն, իսկ հնարավոր խնդիրների ու հարցերի դեպքում կապ հաստատել ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի թեժ գծի՝ 015 361893 հեռախոսահամարով:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси