Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԱՄՆ-ում Կալիֆոռնիան առաջատար է վարակումների թվով եւ կորոնավիրուսի հետեւանքով մահացության ցուցանիշով

ԱՄՆ-ում Կալիֆոռնիան առաջատար է վարակումների թվով եւ կորոնավիրուսի հետեւանքով մահացության ցուցանիշով

17:10 | 19.12.2020 | Քաղաքականություն

ԱՄՆ-ում Կալիֆոռնիան առաջատար է վարակումների թվով եւ կորոնավիրուսի հետեւանքով մահացության ցուցանիշով
 
 
 

Գոհաբանության օրվանից հետո Կալիֆոռնիան բախվել է կորոնավիրուսի այնպիսի ցուցանիշների, որոնց հավասար չկա ԱՄՆ ամբողջ տարածքում, փոխանցում է CNN-ն: 

Բոլոր հիվանդանոցներն արդեն լեփ-լեցուն են, ազատ մահճակալներ չկան, բուժհաստատություններն ունեն ռեսուրսների եւ անձնակազմի պակաս:

«Մենք բռնկում ենք վերապրում եւ շատ մահացու ալիք»,- ասել է Լոս Անջելեսի շրջանի առողջապահության գերատեսչության ղեկավար, բժիշկ Բարբարա Ֆերերը:

Շրջանային եւ տեղական իշխանությունները շարունակում են բնակիչների եւ այցելուների համար սահմանել մեկուսացման եւ կարանտինի ուղեցույցներ, նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ Pfizer-ի պատվաստանյութի ներդրումը երկարաժամկետ հեռանկարի հույս է տվել:

Լինելով երկրի ամենախիտ բնակեցված նահանգը՝ Կալիֆոռնիան, հասկանալի պատճառներով, առաջատար է լինելու այնպիսի կարգում, ինչպես համավարակի դեպքերի ընդհանուր թիվը: Հենց պացիենտների բուն թիվը եւ վարակման աճի տեմպերն են հատուկ տագնապ հարուցում:

Կալիֆոռնիայի առողջապահության նախարարությունը հինգշաբթի հայտարարել էր COVID-19-ի հետեւանքով մահվան 379 դեպքի մասին, ինչը մեկ օրում նահանգի ամենաբարձր ցուցանիշն է: Ուրբաթ գրանցվել էր նաեւ մահացության ռեկորդ՝ 300 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 22 հազարից ավելի կալիֆոռնիացի:

Կալիֆոռնիայում վարակումների ընդհանուր թիվը կազմում է 1,7 միլիոնից ավելի: Ուրբաթ հայտարարվել էր  կորոնավիրուսով վարակման ավելի քան 41 հազար նոր դեպքի մասին:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси