Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Փաշինյանի հայտարարությունը սահմանազատման մասին դավաճանական հայտարարություն է․ Արթուր Վանեցյան

Փաշինյանի հայտարարությունը սահմանազատման մասին դավաճանական հայտարարություն է․ Արթուր Վանեցյան

16:48 | 19.12.2020 | Քաղաքականություն

Փաշինյանի հայտարարությունը սահմանազատման մասին դավաճանական հայտարարություն է․ Արթուր Վանեցյան
 
 
 

Եթե սահմանազատումը և նոր սահմանների ընդգծումը լինի ըստ ԽՍՀՄ քարտեզի, ինչպես հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, ապա Սյունիքից հետո թուրքն անցնելու է Արարատի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին Ազատություն հրապարակում ընդդիմության հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Նիկոլ Փաշինյանն ասում է, որ սահմանազատումը և նոր սահմանների ընդգծում է լինելու ԽՍՀՄ քարտեզներով։ Որպես մարդ, որը երկար տարիներ աշխատել է Ազգային ազգային ծառայությունը, ղեկավարել է այն, կարող եմ ասել, որ դա դավաճանական հայտարարություն է, որովհետև սովետական միություն ժամանակ սահմանները չեն եղել հստակ, ի վերջո եղել է մեկ ընդհանուր պետություն։ Եթե մենք հիմա գնում ենք այդ քարտեզով մենք տարածքային կորուստներ ենք ունենալու Արարատի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում, Սյունիքի մարզից արդեն իսկ ունենում ենք։  Մեկ օրինակ բերեմ՝ Քյարքի կոչված գյուղը, Խորհրդային միության քարտեզով մտնում է Նախիջևանի տարածքի մեջ։

Եթե թուրքը սկսեց Սյունիքից իր սահմանները գծել Խորհրդային միության քարտեզով, ապա ի՞նչն է խանգարում թուրքին Արարատի կամ Տավուշի մարզում անել նույն կերպ։ Մեր իշխանությունները չեն կարողանում որևէ կերպ դիմակայել թուրքական ամենաթողությանը։ Գալիս են, մտնում են, ասում են՝ մերն է, և մենք սկսում ենք հարմարվել։

Հասկացեք խոսքը երկրի կորստի մասին է։ Եթե ադրբեջանական զինուժը կանգնում է Սյունիքի մարզի սահմանին մենք առնվազն 3 կմ սահմանային շերտ պետք է ունենանք։ Այդ շերտը լինելու է Հայաստանի Հանրապետության տարածքի հաշվին։ Այդ տարածքները չեն անցնում Ադրբեջանին, սակայն դառնում են չեզոք գոտիներ, դրանցից որոշները գյուղատնտեսական նշանակության տարածքներ են, մարդկանց հողատարածքներն են, տները։

Այդ կետից ինքնաձիգով կարելի է կրակ բացել Կապանի բնակիչների վրա։ Ժողովուրդ ջան սթափվեք, և հասակացեք, որ մենք կանգնած ենք լրջագույն անվտանգային խնդրի առջև։ Ես համոզված եմ, որ այս պատերազմի սկզբի, ընթացքի և արդյունքների վերաբերյալ պետք է անցկացնվի նախաքննություն, որը կտա մեզ բոլոր հարցերի պատասխանները։ Այս իշխանության օրոք ես հետ կապված ես չեմ ակնակալում արդարացի քննություն»,- ասաց Արթուր Վանեցյանը։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси