Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Հրապարակ». Վազգեն Մանուկյանը նախօրեին զանգել է Էդմոն Մարուքյանին եւ հանդիպման առաջարկ արել

«Հրապարակ». Վազգեն Մանուկյանը նախօրեին զանգել է Էդմոն Մարուքյանին եւ հանդիպման առաջարկ արել

08:52 | 08.12.2020 | Մամուլ

«Հրապարակ». Վազգեն Մանուկյանը նախօրեին զանգել է Էդմոն Մարուքյանին եւ հանդիպման առաջարկ արել

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայրենիքի փրկության շարժման վարչապետի կոնսենսուսային թեկնածու Վազգեն Մանուկյանը նախօրեին զանգել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանին եւ հանդիպման առաջարկ արել։

Հիշեցնենք, որ Մանուկյանի թեկնածությունը հայտարարելուց ժամեր անց ԼՀԿ-ից հայտարարեցին, թե իրենք էլ ունեն վարչապետի թեկնածու՝ Էդմոն Մարուքյանն է։

Հանդիպման օրվա եւ ժամի մասին պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Մարուքյանը երեկ մեզ ասաց՝ ամենայն հավանականությամբ, առաջիկայում տեղի կունենա հանդիպումը։

Հարցին՝ հանդիպումից հետո հնարավո՞ր է հրաժարվեն իրենց որոշումից՝ ԼՀԿ թեկնածուի հարցով, Մարուքյանը պատասխանեց․ «Մենք ոչ մի բան չենք բացառում։ Կխոսենք, կշփվենք, կքննարկենք մեր շարքերի հետ, ապա կհայտնենք մեր որոշման մասին»։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси