Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արցախում տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով երկու զինվոր է զոհվել

Արցախում տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով երկու զինվոր է զոհվել

13:10 | 02.12.2020 | Քաղաքականություն

Դեկտեմբերի 1-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ծառայողական պարտականությունները կատարելիս՝ տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով, զոհվել են ՊԲ զինծառայողներ Ժիրայր Վաչիկի Մաթևոսյանը (ծնվ. 2001թ.) և Գեղամ Մերուժանի Հովհաննիսյանը (ծնվ. 2001թ.), հաղորդում են Պաշտպանության բանակից։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին», - ասված է ՊԲ հաղորդագրությունում։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси