Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Իրանցի գիտնականը սպանվել է արբանյակի միջոցով կառավարվող զենքով

Իրանցի գիտնականը սպանվել է արբանյակի միջոցով կառավարվող զենքով

17:37 | 01.12.2020 | Քաղաքականություն

Իրանցի միջուկային գիտնական Մոհսեն Ֆահրիզադեն սպանվել է տիեզերքից կառավարվող զենքով, հայտնում է Al-Alam-ը:
 
«Սպանության համար օգտագործված իսրայելական արտադրության զենքերը վերահսկվում էին արբանյակի միջոցով», - հեռուստաալիքին հայտնել է աղբյուրը:
 
Այն մասին, որ Ֆահրիզադեն սպանվել է իսրայելական արտադրության զենքով, երեկ հաղորդել է Press TV-ն՝ հղում անելով իրազեկ աղբյուրին:
 
«Հարձակման վայրում հավաքված զենքի բեկորներն ունեն լոգոտիպեր և բնութագրեր Իսրայելի ռազմական արդյունաբերության համար», - ասված է հաղորդագրության մեջ:
 
Նոյեմբերի 28-ին Աբսարդ քաղաքում սպանվել է Մոհսեն Ֆահրիզադեն, որն Իրանի Պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտական և նորարարական կազմակերպության ղեկավարն էր:

Նրան կրակել են Nissan մակնիշի մեքենայում տեղադրված հեռակառավարվող զենքից՝ 150 մ հեռավորությունից: Բացի Ֆահրիզադեից ու նրա թիկնապահներից, սպանության վայրում ոչ ոք չկար:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси