Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Պեսկովը չի մեկնաբանում Նախիջևան-Ադրբեջան միջանցքի գաղափարին հավանություն տալու վերաբերյալ Ալիևի խոսքերը

Պեսկովը չի մեկնաբանում Նախիջևան-Ադրբեջան միջանցքի գաղափարին հավանություն տալու վերաբերյալ Ալիևի խոսքերը

15:12 | 01.12.2020 | Քաղաքականություն

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահները դրական են արձագանքել Նախիջևանն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ  կապող միջանցք ստեղծելու գաղափարին:
 
«Մասնավորապես, ես այս թեման կթողնեմ առանց մեկնաբանության», - լրագրողներին ասել է Պեսկովը:
 
«Պարզապես կհիշեցնեմ, որ մեկ-երկու շաբաթ առաջ Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցի մասին հաղորդագրություններից մեկում մենք ասել ենք, որ պետությունների ղեկավարները, այլ խնդիրների հետ միասին, քննարկել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը և ապաշրջափակումը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
 
Նրա խոսքով՝ «տրանսպորտային հաղորդակցության թեմաներն օրակարգում են և քննարկվում են ղեկավարների կողմից»:
 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси