Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Չկարողացա և չեմ կարող համակերպվել այս իրողությունների հետ. Հունան Պողոսյանի ուղերձը

Չկարողացա և չեմ կարող համակերպվել այս իրողությունների հետ. Հունան Պողոսյանի ուղերձը

13:44 | 01.12.2020 | Քաղաքականություն

Հունան Պողոսյանը, ով երեկ Սյունիքի մարզպետի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել, ուղերձ է հղել։

«Որքան էլ որ փաստարկները, պարզաբանումները, հիմնավորումները հասկանալի, տրամաբանական ու համոզիչ են թվում, միևնույն է, չկարողացա եւ չեմ կարող համակերպվել այս իրողությունների հետ։ 30․11․2020թ․ դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետին՝ ինձ իմ դիմումի համաձայն Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատելու խնդրանքով։ Սա էր 16․11․2020թ․ նշածս միանշանակ և անբեկանելի որոշումը։

Շնորհակալություն եմ հայտնում Սյունիքին և սյունեցիներին, իմ գործընկերներին, գերատեսչություններին, որոնց հետ աշխատել եմ, հատկապես՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության անձնակազմին՝ Սուրեն Պապիկյանի գխավորությամբ։ Առանձնահատուկ շնորհակալություն՝ մարզպետարանի աշխատակիցներին, մարզի խոշորացված համայնքների ղեկավարներ Գևորգ Փարսյանին՝ Կապան, Առուշ Առուշանյանին՝ Գորիս, նաև՝ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալներ Մենուա Հովսեփյանին և Իրինա Յոլյանին, Արթուր Սարգսյանին՝ Սիսիան, Մխիթար Զաքարյանին՝ Մեղրի, Մանվել Փարամազյանին՝ Քաջարան, Ներսես Շադունցին՝ Տեղ, Մուրադ Սիմոնյանին՝ Տաթև, Աշոտ Աղաջանյանին՝ Գորայք, բոլոր բնակավայրերի վարչական ղեկավարներին, նրանց աշխատակազմերին, ովքեր անձնական օրինակ ծառայեցին թե՛  հայրենիքի  սահմանները պաշտպանելիս, թե՛ Արցախի  համար թիկունք ապահովելիս։ Շնորհակալ եմ ու հպարտ, որ միասին ենք աշխատել։

 

Շնորհակալ եմ արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին, դպրոցականներին, տարեցներին, մտավորականներին, արտադրողներին ու անհատ ձեռներեցներին, մարզի արտադրական հսկաներին, բոլոր-բոլորին՝ պատերազմի ողջ ընթացքում՝ դաժան փորձության յուրաքանչյուր օր ու ժամ, թիկունքն ապահովելու ու Արցախի հոգսերը թեթեւացնելու համար։ Շնորհակալ եմ Արցախի մեր գործընկերներին։ Շնորհակալ եմ հայրենիքի զինվորներին՝ շարքայինից մինչև գեներալ։

Խոնարհվում եմ մեր նահատակված հերոսների հիշատակի առաջ։ Փառք մեր հերոսներին ու նրանց ծնողներին։
Ասված պահապան բոլորիս։

Հ․Գ․ Շարունակում եմ պաշտոնավարել՝ մինչև կառավարության համապատասխան որոշումը։

Վերջին օրերի ընթացքում, բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ, Սյունիքում  այս պահի դրությամբ ունենք ավելի բարենպաստ և անվտանգ սահմանագիծ․ խնդրում եմ է՛լ ավելի ամրացնել և պաշտպանել այն», - ասված է ուղերձում։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси