
Նիկոլը, Աննան ու Արայիկը հենց հիմա իրենց ձեռքի տակ ունեն գրեթե ամբողջական ինֆորմացիան զոհերի, անհետ կորածների ու գերիների մասին. Միքայել Մինասյան
15:48 | 29.11.2020 | Քաղաքականություն
«Այս արյունալի պատերազմի ժամանակ Նիկոլի հայտարարած ստերը և կատարած հանցագործությունները հետևողականորեն բացահայտելու եմ։ Ներկայացնելու եմ փաստեր, որոնք էլի ու էլի ապացուցելու են, որ Նիկոլը շարքային ստախոս է ու ազգի դավաճան։

Այս փաստաթղթում հատուկ կետ կա գերիների և ռազմի դաշտում զոհվածների մասին։ Այնտեղ ասվում է. «Զինադադարից հետո պետք է սկսվի գերիների ԱՆՀԱՊԱՂ փոխանակում և դիերի հայտնաբերում»:
Այս փաստաթղթում չկան Լաչինի ու Քելբաջարի հանձնումը։ Սա ամենամեծ ու էական տարբերությունն է։
Այս փաստաթղթում չկա ոչինչ Նախիջևանի հետ կապող ՆՈՐ ճանապարհի շինարարության մասին։
Խնդրանքս է բոլորին. այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը։
Նիկոլը ստում է ու միշտ է ստել և երբեք չի՛ զբաղվել ու չի կարող զբաղվել մեր ազգային հարցերով։
Նիկոլը, Աննան ու Արայիկը հենց հիմա իրենց ձեռքի տակ ունեն գրեթե ամբողջական ինֆորմացիան զոհերի, անհետ կորածների ու գերիների մասին։ Նրանց զեկուցել է ԱԱԾ-ն։ Գիտեն, ունեն և չեն հրապարակում՝ վախենալով հանրային տրամադրություններից։
Իմացեք՝ Նիկոլի ապաշնորհության պատճառով գերիներն ամեն օր ավելանում են։ Նա և խեղկատակ Արայիկը ոչինչ չեն անում դա կանխելու համար։
Հ.Գ. Ես նույնիսկ չեմ ուզում անդրադառնալ վիժվածքի այսօրվա գրառմանը՝ Կազանյան փաստաթղթի և դրա վրա կառուցված նրա մտորումների մասին: Բանակցային գործընթացին քիչ թե շատ տեղյակ մարդու համար Նիկոլի հրապարակած այդ անգրագետ տեքստը ուղղակի ծիծաղելի է։ Տեքստ, որտեղ գլխիվայր շուռ է տրված ամեն ինչ և միտումնավոր բաց են թողնված Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններն ու շատ այլ էական հանգամանքներ, այդ թվում՝ աշխարհաքաղաքական: