.jpg)
Ճամբարակի, Սևանի, Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում
18:22 | 26.11.2020 | Հասարակություն
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Ճամբարակի, Սևանի, Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում, իսկ Գորիսի ավտոճանապարհներին՝ ձնախառն անձրև։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: