Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Նիկո՛լ, ուզում ես 10 նախարար փոխիր, խնդիրը դու ես ու քո կինը, գնա, որ վերքերը կարողանանք բուժել․ Միքայել Մինասյան

Նիկո՛լ, ուզում ես 10 նախարար փոխիր, խնդիրը դու ես ու քո կինը, գնա, որ վերքերը կարողանանք բուժել․ Միքայել Մինասյան

14:25 | 20.11.2020 | Քաղաքականություն

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ ժողովուրդը Փաշինյանին բերեց սիրով, իսկ հիմա երկիրն անկեղծորեն զզվում է նրանից։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Նիկո՛լ, դու եկար, որ Հայաստանն ավելի լավ ապրի։ Արդյունքում, ինչ եկել ես, Հայաստանն ապրում է ավելի վատ։ Երկիրը կորցրել է անդորրն ու համերաշխությունը։ Եկար, ասելով, որ ժողովուրդը լինելու է ավելի երջանիկ։ Հիմա ժողովուրդը կոտորվում է, դարձել է որդեկորույս, գործազուրկ, փախստական, հիվանդ, աղքատ ու սոված։

Եկար, ասելով, որ երկիրը լինելու է անվտանգ։ Արդյունքում երկրի մի մասը կորցրինք։ Արցախը տվեցիր: Այսօր մեր արևելյան սահմանները, հողերը հանձնելուց հետո, լրիվ անպաշտպան են։ Բառի բուն իմաստով՝ բաց ու դատարկ։

Դու եկար, ասելով, որ չես գալիս պաշտոնի համար։ Արդյունքում, դու կռվում ես միա՛յն պաշտոնի համար։ Քո աթոռակռվից մարդու սիրտ է խառնում։ Նույնիսկ քո նախկին համակիրներն են հիմա գետինը մտնում։

Նիկոլ, քեզ բերեցին սիրով։ Հիմա, մարդիկ հրաժարվում են հեռուստացույց միացնել, անջատում են հեռախոսը, որ քո դեմքն ու ձայնը չլսեն։ Երկիրը քեզնից անկեղծորեն զզվում է։

Նիկո՛լ, ուզում ես 10 նախարար փոխիր, խնդիրը դու ես ու քո կինը։ Դո՛ւ պետք է հեռանաս։ Նիկո՛լ, քո նախկին համակիրները հիմա ահ ու սարսափով վախենում են իշխանափոխությունից, որովհետև մտածում են, թե նրանցից վրեժխնդիր կլինեն։ Նիկոլ, փոխանցիր իշխանությունը խաղաղ, որ այդ մարդիկ էլ անվտանգ լինեն։ Քո պատճառով անընդմեջ արյուն է հոսում. հայի արյուն:

Նիկո՛լ, արդեն բոլորս վատ ենք։ Հայրենազուրկ ենք։ Հիվանդ ենք ու դժբախտ: Ու դեռ արնահոսում ենք։

Վիժվածք, գնա, որ վերքերը կարողանանք բուժել։ Գնա՛, որ ցավը ամոքվի։ Գնա, որ գոնե գոյատևենք։ Գնա, որ ապրենք»։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси