Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«ՊԲ-ն շատ ծանր հարվածներ է հասցրել թշնամուն՝ շոշափելի հարվածներ, հրետանին ամբողջ գիշեր արդյունավետ աշխատել է». Դավիթ Բաբայան 168.am

«ՊԲ-ն շատ ծանր հարվածներ է հասցրել թշնամուն՝ շոշափելի հարվածներ, հրետանին ամբողջ գիշեր արդյունավետ աշխատել է». Դավիթ Բաբայան 168.am

12:09 | 30.10.2020 | Քաղաքականություն

«ՊԲ-ն շատ ծանր հարվածներ է հասցրել թշնամուն՝ շոշափելի հարվածներ, հրետանին ամբողջ գիշեր արդյունավետաշխատել է». Դավիթ Բաբայան

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբյանն ասաց, որ Արցախում համառ մարտերը շարունակվում են և դրանք շարունակվել են ողջ գիշեր։

«Արցախի Պաշտպանության բանակը շատ ծանր հարվածներ է հասցրել թշնամուն՝ շոշափելի հարվածներ։ Թշնամին ունի բազմաթիվ կորուստներ, մարդկային ու զինտեխնիկայի կորուստներ։ Ամբողջ գիշեր մեր հրետանին աշխատել է և աշխատում էր շատ արդյունավետ։ Մեր հրետանու աշխատանքը նաև մարդիկ են լսել, ինչը շատ ոգևորիչ է»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Անդրադառնալով Արցախի նախագահի երեկվա ուղերձին, Դավիթ Բաբայանը նշեց, որ միայն մեկ բան կարող է ասել.«Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի պաշտպանենք Արցախը, այդ թվում՝ Շուշին,  բոլորս միասին։ Սա է ամենակարևորը, մնացածին չեմ ուզում որակավորումներ տալ։ Ընդհանուր առմամբ այսօր մենք բոլորս պետք է կենտրոնանանք մեկ առաջադրանքի վրա՝ կռվել ու պաշտպանել Արցախը, պահպանել մեր պետականությունը և փրկվել ցեղասպանությունից, սա է ամենակարևորը»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Շուշիից կոչով դիմել էր ողջ հայությանը՝ Արցախի ինքնապաշտպանությանը միանալու համար. «Ինչպես 1992թ., երբ սկսվեց մեր հաղթարշավը Շուշիի ազատագրումից, այսօր էլ մեր հաղթարշավը պայմանավորված է Շուշիի պաշտպանությունից: Թշնամին գտնվում է այստեղից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ առավելագույնը 5կմ, և թշնամու գերնպատակն է՝ գրավել Շուշին, տիրանալ Շուշիին: Ինչպես ասում են՝ ով տիրում է Շուշիին, տիրում է Արցախին: Ուզում եմ, որ գիտակցենք այս պահը, գիտակցենք, և ոչ միայն՝ լոկ խոսքերով, այլև անմիջական մասնակցենք Շուշիի պաշտպանությանը»,- ասել էր Արայիկ Հարությունյանը։

 
 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси