Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Փաստ». Աշխարհի կողմից Արցախի անկախության ճանաչման պահանջն ավելի է հասունանում

«Փաստ». Աշխարհի կողմից Արցախի անկախության ճանաչման պահանջն ավելի է հասունանում

08:28 | 30.10.2020 | Քաղաքականություն

«Փաստ». Աշխարհի կողմից Արցախի անկախության ճանաչման պահանջն ավելի է հասունանում
 
Եվ պատահական չէ, որ պատերազմի առաջին իսկ օրերից տարբեր երկրների քաղաքական, մշակութային և հասարակական բազմաթիվ գործիչներ իրենց համերաշխությունը հայտնեցին Հայաստանի և Արցախի ժողովուրդներին։ Իսկ հասարակական այսպիսի տրամադրություններն առաջին հերթին իրենց արտացոլումն են գտնում տեղական իշխանությունների մակարդակով։

Եվ այս տրամաբանության ներքո պետք է դիտարկել, որ Արցախում ընթացող պատերազմի պայմաններում աշխարհի շատ երկրների քաղաքներ և նահանգային իշխանություններ մեկը մյուսի հետևից Արցախի անկախությունը ճանաչող որոշումներ են ընդունում։

Իսկ Ժնևի քաղաքային խորհուրդը մեկ քայլ առաջ գնաց և, բացի Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչելուց, նաև Ադրբեջանի դեմ սանկցիաներ սահմանող բանաձև ընդունեց։ Հանրային տրամադրությունները ազդեցություն են գործում նաև խորհրդարանական մակարդակով։ Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Կիպրոսի և այլ երկրների խորհրդարաններում Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձևեր ընդունվեցին։ Արցախ այցելեցին և իրավիճակին ծանոթացան խորհրդարանականներ Գերմանիայից, Ֆրանսիայից և Ռուսաստանից։ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ:

Ներկայացուցիչների պալատում ևս շրջանառության մեջ է դրվել բանաձև, որով կոչ է արվում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը որպես Կովկասի տարածաշրջանում տևական խաղաղության հիմք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси