Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Այո, Պուտինին չեմ սիրել, չեմ սիրում ու դժվար էլ սիրում. Դանիել Իոաննիսյան

Այո, Պուտինին չեմ սիրել, չեմ սիրում ու դժվար էլ սիրում. Դանիել Իոաննիսյան

18:28 | 29.10.2020 | Քաղաքականություն

Որոշ կեղծիք տարածողներ Պուտնի դեմ ժամանակին արտահայտած իմ դիրքորոշումը փորձում են ներկայացնել որպես հակառուսական: Այո, Պուտինին չեմ սիրել, չեմ սիրում ու դժվար էլ սիրում: Բայց դա չի նշանակում, որ ռուսներին չեմ սիրում: Ռուս ազգի մեծամասնությունը պարկեշտ մարդիկ են և ես երբեք Պուտնի նկատմամբ իմ վերաբերմունքը չեմ տարածել ռուսների վրա: Ավելին, ես միշտ ռուսական մշակույթին ավելի մոտիկ եմ եղել, քան ինձ «հակառուս» համարողների մեծ մասը:

Պարզապես, ոմանք ոչ թե ռուսամետ են, այլ հենց պուտինամետ են ու իրենց քաղաքական «հայրիկի» դեմ խոսացողներին փորձում են «հակառուս» ներկայացնել: Ընդորում, այդ ստերը տարածողները նստած են խորը թիկունքում, Ստեփանակերտից փախան առաջին իսկ պայթյուններից հետո և որոշ մերձ-պուտինյան շրջանակներից ստացած փողերից սկի հարկ չեն վճարում (որն այսօր այդքան պետք է մեր երկրին):

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси