Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Նիսում անհայտ անձի կողմից դանակով հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի

Նիսում անհայտ անձի կողմից դանակով հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի

15:21 | 29.10.2020 | Քաղաքականություն

Ֆրանսիական Նիսի կենտրոնում անհայտ անձի կողմից դանակով հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է երեքի, հայտնում է BFMTV հեռուստաալիքը:

Ավելի վաղ հաղորդվում էր երկու զոհի և մի քանի հարձակվողի մասին: Ըստ Reuters-ի՝ հարձակման ընթացքում գլխատվել է մի կին: Որոշ տեղեկությունների համաձայն՝ հարձակումը տեղի է ունեցել Նոտր Դամ եկեղեցու մոտ, ըստ մյուսների՝ տաճարի մոտ: Հարձակվողն արագ ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից: Ձերբակալության ընթացքում նա վիրավորվել է:

Քաղաքապետ Քրիստիան Էստրոզին կատարվածը բնորոշում է որպես հնարավոր ահաբեկչություն:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси