Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հայկական կողմին է փոխանցվել զոհված 29 հայ զինծառայողի մարմին. Հայաստան է վերադարձվել մեկ քաղաքացիական անձ

Հայկական կողմին է փոխանցվել զոհված 29 հայ զինծառայողի մարմին. Հայաստան է վերադարձվել մեկ քաղաքացիական անձ

14:37 | 29.10.2020 | Քաղաքականություն

Հոկտեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնության բացառիկ միջնորդական ջանքերի շնորհիվ, ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ հայկական կողմին է փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում քսանինը զոհված հայ զինծառայողի մարմին, հաղորդում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Միաժամանակ, ԿԽՄԿ-ի ջանքերով Հայաստան է վերադարձվել մեկ քաղաքացիական անձ:

​Իր հերթին հայկական կողմը, հավատարիմ մնալով հումանիտար հրադադարի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններին, կրկին պատրաստակամություն է հայտնում ադրբեջանական կողմին հանձնել Արցախի տարածքում գտնվող ադրբեջանցի զինծառայողների մարմինները, մեկնարկել արցախա-ադրբեջանական ռազմաճակատի ողջ երկայնքով ռազմական գործողությունների հետևանքով միջդիրքային հատվածից աճյունների դուրսբերման, ինչպես նաև ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվության փոխանցման և հետագայում վերջիններիս փոխանակման գործընթացը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси