Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ո՞ւր են հայերը». 150 հոգանոց թուրքական ամբոխը Լիոնի փողոցներում փնտրել է հայերի եւ սպառնալիքներ վանկարկել (վիդեո)

«Ո՞ւր են հայերը». 150 հոգանոց թուրքական ամբոխը Լիոնի փողոցներում փնտրել է հայերի եւ սպառնալիքներ վանկարկել (վիդեո)

10:02 | 29.10.2020 | Քաղաքականություն

«Ո՞ւր են հայերը». 150 հոգանոց թուրքական ամբոխը Լիոնի փողոցներում փնտրել է հայերի եւ սպառնալիքներ վանկարկել (վիդեո)
 
 

Ֆրանսիայի Լիոն քաղաքում հարյուրավոր թուրքեր գիշերը պարետային ժամի պայմաններում փողոց են դուրս եկել՝ որոնելով հայերի բիզնես տարածքներ, դրանք ավերելու նպատակով:

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան հայ ցուցարարները փակել էին դեպի Վալանս եւ Վիեն տանող մայրուղին 2 ուղղություններով՝ իրենց բողոքը հայտնելով Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Արցախի նկատմամբ ագրեսիայի դեմ: Այդ ակցիայի ժամանակ մի խումբ թուրքեր մուրճերով ու դանակներով հարձակվել էին հայ ցուցարարների վրա: 10-ից ավելի մարդ է տուժել, այդ թվում երեխա:

«Նիդերլանդական օրագիրը» թարգմանաբար մանրամասներ է ներկայացրել ledauphine.com կայքից, որտեղ նշվում է. «Առավոտ վաղ երկու համայնքների միջեւ լարվածությունը փոփոխության ենթարկվեց Վիեննի հիվանդանոցում, որտեղ մուրճի հարված ստացած հայ երիտասարդը հոսպիտալացվել էր: Երբ թուրքական համայնքից ինչ-որ մեկը այստեղ եկավ բուժման, հայացքներ փոխանակվեցին հայկական կողմում գտնվող տասնհինգ հոգու հետ: «Ոչ մի կռիվ, ոչ մի խոսք չի փոխանակվել, թեեւ լարված էր մթնոլորտը», – հայտնել է ոստիկանությունը, որը բոլորին, բացի տուժողի ծնողներից ու քրոջից դուրս է հրավիրել այդ վայրից»:

Իսկ արդեն գիշերը, ոստիկանության գնահատականով՝ 150 հոգուց բաղկացած թուրքական ամբոխը փողոցներում սպառնալիքներ էր վանկարկում հայերի հասցեին. «Ալլահ Աքբար», «Ո՞ւր են հայերը»:

Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է, որ թուրքերի ամբոխը հարձակվել է նաեւ ոստիկանների վրա, սակայն վերջիններս հանդես են բերել սառնասրտություն:

Հիշեցնենք, որ երեկ Վալանսի ճանապարհին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հայտարարություն է տարածել Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը, որտեղ խստորեն դատապարտել է Վալանս տանող ճանապարհին ազգությամբ հայ խաղաղ ցուցարարների դեմ ռասայական խտրականության հողի վրա իրականացված հարձակումը, որի արդյունքում կան տուժածներ և մարմնական վնասվածքներ ստացողներ։

«Բռնության յուրաքանչյուր դրսևորում, առավել ևս՝ խաղաղ ցույց անող քաղաքացիների նկատմամբ, որևէ պարագայում չի կարող ընդունելի լինել։ Միևնույն ժամանակ, դեսպանությունը կոչ է անում Ֆրանսիայում բնակվող ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներին չտրվել որևէ սադրանքի՝ հավատարիմ մնալով ֆրանսիական օրենսդրության պահանջներին»,-ասված է հայտարարությունում:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси