Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է ռուս զինվորականների ներկայությունը Հայաստանի և Ղարաբաղի սահմանին

Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է ռուս զինվորականների ներկայությունը Հայաստանի և Ղարաբաղի սահմանին

20:55 | 28.10.2020 | Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ ռուս սահմանապահները տեղակայվել են Լեռնային Ղարաբաղի հետ Հայաստանի սահմանին, բայց բացատրել է, որ դրանում ոչ մի արտառոց բան չկա. ռուս զինվորականները նախկինում ևս կանգնած էին ՀՀ-ի՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին, իսկ հարավում իրավիճակի սրման ֆոնին նրանք տեղակայվել են նաև այնտեղ: 

Իսպանական EFE գործակալության լրագրող Պաբլո Գոնսալեսը խնդրել է Հայաստանի վարչապետին մեկնաբանել համացանցում հայտնված լուսանկարները, որում սահմանին տեղակայված ռուս զինվորականներ են երևում:  

«Դրանում ոչ մի նորություն չկա: Ռուս սահմանապահները Հայաստանի՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմանին են: Այսինքն՝ միշտ է այդպես եղել: Եվ այժմ, իրադարձությունների վերջին զարգացման արդյունքում, ռուս սահմանապահները գտնվում են նաև Հայաստանի հարավարևելյան և հարավարևմտյան սահմաններին: Այսինքն՝ դրանում էապես ոչ մի նորություն չկա», - պատասխանել է Փաշինյանը:

ՀՀ կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը РИА Новости-ին հաստատել է, որ հարցազրույցը ձայնագրվել է հոկտեմբերի 20-ին:

Այս հատվածը ներառված չէր EFE-ի կողմից հրապարակված հարցազրույցի վերջնական տարբերակում, բայց Գոնսալեսը դա ցույց է տվել РИА Новости-ի թղթակցին: Լրագրողը նաև Twitter-ի իր էջում է տեղադրել ՀՀ վարչապետի այս մեկնաբանությունները: 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси