Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Օդանավակայանում բարդակ վիճակ է. iravunk.com

Օդանավակայանում բարդակ վիճակ է. iravunk.com

18:21 | 24.10.2020 | Հասարակություն

iravunk.com-ը գրում է

Այս օրերին Զվարթնոց օդանավակայանը իրենցի ներկայացնում է շատ տխուր տեսարան: Հազվադեպ ինջնող կամ մեկնող ինքնաթիռների ուղեւորները բավականին քիչ են: Ինչպես մեզ ներկայացրեցին, Հայաստան եկող ինքնաթիռների նույնիսկ կեսը զբաղեցրած չի լինում: Օդանավակայանը կորցրել է ժամանակի շքեղությունը, անգամ ժամացույցը սխալ ժամ է ցույց տալիս: Դիմավորողներին թույլ չեն տալիս մտնել սպասասրահ, որի արդյունքում դռան մոտ գտնվողի մոտ խմբվում են մարդիկ, իրար հարցնելով թե այսինչ չվերթը ժամանել է, թե ոչ:

Օդանավակայանի ղեկավարությունը, չգիտես ինչու փակելով սպասասրահը չի էլ մտածել, որ այդ դեպքում պետք է մի ցուցատախտակ հանել սպասասրահից դուրս, որպեսզի սպասող մարդիկ տեղեկանան օդանավերի մեկնման ու ժամանման մասին:  Դիմավորողներիբազմությունը զբաղեցնում է նաեւ երթեւեկելի մասը, որտեղ իրար են խառնվում մեքենաներն ու մարդիկ ստեղծելով սովորական հայկական բարդակ:

Օդանավակայանի ներսում ճանապարհների եւ անցումների գծանշումները հավանաբար մնացել են նախանցած տարվանից: Միակ բանը, որ աշխատում է, դա Զվարթնոց մտնող մեքենաներից գանձումներն են, իսկ թե ուր են գնաում այդ գանձումները, հասկանալի չէ, սակայն օդանավակայանն ամոթալի տեսք ունի: 

Ա. Հակոբյան

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси