Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Գերմանիայի արտգործնախարարը հրաժարվել է Անկարա կատարելիք այցից

Գերմանիայի արտգործնախարարը հրաժարվել է Անկարա կատարելիք այցից

17:22 | 17.10.2020 | Քաղաքականություն

Գերմանիայի արտգործնախարար Հայքո Մաասը հայտարարել է, որ Միջերկրական ծովի արևելքում Անկարայի գործողությունների ֆոնին հրաժարվել է Թուրքիա այցից: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:

«Oruc Reis հետազոտական նավը կրկին ուղարկելով՝ Թուրքիան լրջորեն փչացրել է վստահության այն մթնոլորտը, որը մենք ջանասիրաբար ստեղծել ենք»,- ասել է Գերմանիայի արտգործնախարարը:

Հայքո Մաասը հայտնել է, որ ձեռնպահ կմնա Անկարա ծրագրված այցից:

Հիշեցնենք, որ Հունաստանն ու Կիպրոսն ամիսներ շարունակ Եվրամիությունից ակտիվ պահանջում էին Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել Միջերկրական ծովի արևելյան ջրերում իրականացվող գործողությունների համար:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси