Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ Միլոնովի Ղարաբաղ այցի պատճառով

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ Միլոնովի Ղարաբաղ այցի պատճառով

13:41 | 17.10.2020 | Քաղաքականություն

Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին՝ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի Ղարաբաղ այցի կապակցությամբ: Այս մասին ՌԻԱ Նովոստի- ին հայտնել են ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչությունում:

Ավելի վաղ Ադրբեջանը Միլոնովին ներառել էր սեւ ցուցակում՝ Բաքվի հետ չհամաձայնեցված Ղարաբաղ այցի համար: Պատգամավորը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ մարդասիրական նպատակներով այցելել է Լեռնային Ղարաբաղ։

«ՌԴ ԴԺ Պետական դումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի ՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտմամբ օկուպացված ադրբեջանական տարածքներ անօրինական այցի կապակցությամբ ՌԴ - ում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՌԴ արտաքին գործերի նախարարություն», - հայտարարել են դիվանագիտական առաքելությունում:

Այդ նոտայում, Ինչպես նշել են դեսպանատանը, ասվում է, որ 2020 թվականի հոկտեմբերի 16-ին Միլոնովը «հանդիպում է ունեցել անջատողական ռեժիմի այսպես կոչված ղեկավարի հետ եւ մի շարք խիստ սադրիչ հայտարարություններ է արել, որոնք ուղղված են Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси