Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ադրբեջանը հուսահատված է, պարզունակ միջոցների է դիմում՝ ապատեղեկատվություն տարածելու համար

Ադրբեջանը հուսահատված է, պարզունակ միջոցների է դիմում՝ ապատեղեկատվություն տարածելու համար

12:52 | 17.10.2020 | Քաղաքականություն

Ադրբեջանն ամեն օր ինքն իրեն գերազանցում է տեղեկությունները կեղծելու մեջ։ Դրանցից մեկն էլ կեսգիշերին մոտ բանականությունից դուրս հորինված հերթական սուտն էր։ 

Ներկայացնում են, թե կեսգիշերին մոտ Գյանջայում հզոր պայթյուն է որոտացել, որից վայրկյաններ անց տեղում է եղել ադրբեջանական հեռուստատեսությունը՝ ուղիղ եթերով լուսաբանում էր փրկարարական աշխատանքները՝ չզգուշանալով «հրթիռային» հարվածներից, քաղաքացիներն էին նաև դրսում, կարծես վստահ էին, որ հարված այլևս չէր լինելու։

Նույնքան արագ Ադրբեջանի նախագահի օգնականը պնդեց, թե հարվածը եղել է Հայաստանի կողմից եւ այն իրականացվել է ՍԿԱԴ հրթիռով՝ առանց ապացույցի։ Ի դեպ հրթիռի տեսակը պարզելու համար բավական երկար ժամանակ է պետք:

Հետո Բաքուն ցուցադրել է կադրեր, իբր հայերը «Գրադ» կայանքներից մի քանի տասնյակ հրթիռ են արձակել ադրբեջանական երկրորդ խոշոր քաղաքի ուղղությամբ, մինչդեռ Գյանջայում ընդամենը մեկ պայթյուն է արձանագրվել, իսկ ցուցադրվող Գրադ կայանքից արձակված հրթիռների քանակն առնվազն 3 տասնյակ է։ Ադրբեջանական քարոզչական մեքենայում երևի նման բան հնարավոր է։

Ի դեպ, Գյանջան «Գրադ»-ով հրթիռակոծելու համար, այդ կայանքները պետք է լինեն քաղաքից 20 կմ հեռավորության վրա, ասենք՝ քաղաքի արվարձաններում, ինչը կնշանակեր, որ հայկական ուժերը գրեթե մտել են Գյանջա:

Րոպեներ անց Ադրբեջանը դիմեց ամենածայրահեղ քայլի։ Հրապարակվեց մի լուսանկար, իբր փլատակների տակից հանում են մանկահասակ երեխայի։ Սարսափազդու լուսանկարը արված էր 4 տարի առաջ՝ Սիրիայում։

Պաշտոնական Բաքուն առանց ապացույցի պարբերաբար նշում է, որ Հայաստանի տարածքից «հրթիռակոծվում» է Գյանջան։ 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси