Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Լուսադեմին թշնամին վերսկսել է հրթիռահրետանային հարվածները բնակավայրերին, առավել ինտենսիվ՝ Ստեփանակերտին եւ Շուշիին. ՊԲ

Լուսադեմին թշնամին վերսկսել է հրթիռահրետանային հարվածները բնակավայրերին, առավել ինտենսիվ՝ Ստեփանակերտին եւ Շուշիին. ՊԲ

08:57 | 17.10.2020 | Քաղաքականություն

Լուսադեմին թշնամին վերսկսել է հրթիռահրետանային հարվածները բնակավայրերին, առավել ինտենսիվ՝ Ստեփանակերտին եւ Շուշիին. ՊԲ
 
 

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է:

Արցախի ՊԲ-ից  հայտնում են, որ օպերատիվ-մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն արձանագրվել:

Լուսադեմին թշնամական ուժերը, հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել են հրթիռահրետանային հարվածները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Առավել ինտենսիվ հարվածներ են հասցվել Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքներին:

ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակը լռեցնելու ուղղությամբ դիմել են համարժեք գործողությունների:

Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси