Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ռուսաստանն ավելի մեծ դեր ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղությունը վերականգնելու գործում. ՀՀ վարչապետ

Ռուսաստանն ավելի մեծ դեր ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղությունը վերականգնելու գործում. ՀՀ վարչապետ

17:03 | 16.10.2020 | Քաղաքականություն

Մենք մշտական կոնսուլտացիաների մեջ ենք Ռուսաստանի մեր գործընկերների հետ, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակում, շվեյցարական RTS հեռուստաընկերությանը տված հարցազրուցյում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արդեն իսկ հստակ հայտարարություններ են եղել, որ որոշակի իրավիճակների զարգանալու դեպքում՝ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը կկատարեն իրենց անվտանգային պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Բայց մեծ հաշվով կարծում եմ՝ Ռուսաստանն ավելի մեծ դեր ունի, ավելի ընդարձակ դեր ունի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կայունությունը և խաղաղությունը վերականգնելու գործում, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր», - նշել է Փաշինյանն՝ ընգծելով.

«Շատ կարևոր եմ համարում, քանի որ Ռուսաստանը մեր տարածաշրջանին ամենամոտիկ և ներկա համանախագահն է, մյուս համանախագահները՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և ընդհանրապես միջազգային հանրությունը պետք է աջակցի և քաջալերի Ռուսաստանին այդպիսի կայունացնող ջանքեր գործադրելու ճանապարհին»։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси