Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՌԴ Անվտանգության խորհրդի նիստ, գումարած զորավարժանքներ Բաքվի մոտ (Տեսանյութ)

ՌԴ Անվտանգության խորհրդի նիստ, գումարած զորավարժանքներ Բաքվի մոտ (Տեսանյութ)

16:38 | 16.10.2020 | Քաղաքականություն

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ քննարկել է Ռուսաստանի Դաշնության եւ Միացյալ Նահանգների միջեւ երկխոսության հարցերը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա նվազեցման եւ սահմանափակման մասին պայմանագրի խնդրի շուրջ, ինչպես նաեւ` հակամարտության թեման Լեռնային Ղարաբաղում, ուրբաթ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հանդիպման ընթացքում քննարկվել է ՌՀՍ պայմանագրի վերաբերյալ ռուս-ամերիկյան երկխոսության թեման... Համապատասխան տեղեկատվությունը ներկայացրել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը»,- ասել է Պեսկովը:

Նրա խոսքով` «հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա իրավիճակի վերաբերյալ»: Քննարկվել են նաեւ Ռուսաստանի ներքին օրակարգին վերաբերող արդի հարցեր:

Լավրովից բացի խորհրդակցությանը մասնակցել է վարչապետ Միխայիլ Միշուստինը, Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, Կրեմլի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը, ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը եւ ԱՀԾ ղեկավար Սերգեյ Նարիշկինը: Այսինքն, ռուսական քաղաքականության գրեթե բոլոր «հարց լուծողները»:

Ու սրան զուգահեռ մեկ ուշագրավ տեղեկատվություն տարածեցնին նաեւ, այսպես ասած, Կրեմլից ոչ հեռու գտնվող աղբյուրները: Այն է՝ ՌԴ Կասպիական նավատորմը հոկտեմբերի 16-ին սկսել է զորավարժություններ: Սրան կարելի էր առանձնահատուկ ուշադրություն չդարձնել, եթե միայն ընդգծված չլիներ երեք էական հանգամանք:

1. «Ռազմական նավերը գործելու են այն խմբավորման կազմում, որի մեջ մտնում է նաեւ Հարավային ռազմական օկրուգի ավիացիան»,- ասվում է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ:

Իսկ Հարավային ռազմական օկրուգը, չմոռանանք, ռուսական այն խմբավորումն է, որը գործում է թուրքական ուղղությամբ՝ Ղրիմից մինչեւ Ադրբեջանի սահմանները, եւ որի կազմում է նաեւ հայաստանյան 102-րդ ռազմաբազան:

2. «Զորավարժությունների խնդիրներից է «պայմանական ապօրինի զինված կազմավորումների ոչնչացում»:

Թե կասպյան տարածաշրջանում որտեղ կան «պայմանական» ապօրինի զինված կազմավորումներ, ՌԴ-ն պաշտոնապես ներկայացրել է ամենաբարձր մակարդակով:

3. «Ռուսական ՊՆ-ն հստակեցրել են, որ զորավարժությունները կանցնեն Կասպից ծովի կենտրոնական մասում գտնվող Ապշերոն թերակղզուց հյուսիս»:

Այսինքն, բառացիորեն Բաքվի հարեւանությամբ:

Իհարկե, միայն ամենամիամիտներն այս ամենը պատահականություն կհամարեն:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси