Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Նոր թեստը կարող է կանխատեսել COVID-19-ի ընթացքի ծանրությունը

Նոր թեստը կարող է կանխատեսել COVID-19-ի ընթացքի ծանրությունը

14:34 | 16.10.2020 | Պատահարներ

Բրիտանացի գիտնականները թեստ են մշակել, որի միջոցով կարելի է որոշել, թե պացինետների մոտ որքան ծանր կլինի կորոնավիրուսային ինֆեկցիայի ընթացքը։ Այս մասին հաղորդվում է Respiratory Research ամսագրում։

Թեստում օգտագործվում է 5 ցիտոկինների պրոֆիլը՝ բջջային ազդանշանային մոլեկուլներ, որոնք արյան մեջ գործարկում են լեյկոցիտներ ձեւավորող ռեակցիաներ։

COVID-19-ով պացիենտների մի մասի մոտ իմունային համակարգը բուռն է արձագանքում օրգանիզմում հայտնված վիրուսին, ինչը բերում է մեծ քանակությամբ ցիտոկինների արտադրման։ Ռեակցիան, որը հայտնի է որպես «ցիտոկինային փոթորիկ», առաջացնում է օրգանիզմի բջիջների եւ հյուսվածքների համար կործանարար բորբոքում։ Դա հաճախ հանգեցնում է պացիենտների մահվան։

Բրիտանացի մասնագետների խոսքով՝ այդպիսի պացիենտներին անհրաժեշտ է անմիջապես տեղափոխել ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որ բժիշկները հնարավորություն ունենան նրանց օպերատիվ կերպով միացնել թոքերի արհեստական օդափոխության սարքին։

«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ ցիտոկինների հայտնաբերման թեստավորումը հնարավոր է բուժօգնության ցուցաբերման հետ միասին, եւ ապագայում այն կարող է օգնել համապատասխան բուժման ընտրությանը գործնականում իրական ժամանակում»,- ասել է հետազոտության հեղինակներից մեկը՝ բժիշկ Տրիստան Քլարկը։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси