Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բաքվից հայտարարել են, որ առայժմ չեն պաշտպանում Ղարաբաղում ՌԴ-ից դիտորդների տեղակայման գաղափարը

Բաքվից հայտարարել են, որ առայժմ չեն պաշտպանում Ղարաբաղում ՌԴ-ից դիտորդների տեղակայման գաղափարը

11:08 | 16.10.2020 | Քաղաքականություն

Ադրբեջանն առայժմ չի պաշտպանում Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման մեխանիզմի կազմում ռուս ռազմական դիտորդների ընդգրկման գաղափարը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը El Mundo պարբերականի հետ զրույցում։

«Ադրբեջանը գործողություններ է վարում ոչ թե այլ երկրի տարածքում, այլ իր ինքնիշխանության տակ գտնվող [տարածքում], եւ մենք չենք կարծում, որ այդ զինվորականների (ռուս ռազմական դիտորդների) ուղարկումը տեղին է հենց հիմա,- պնդել է Հաջիեւը։ - Ներկայումս նրանք մեզ պետք չեն»։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 14-ին «Սպուտնիկ», «Կոմսոմոլսկայա պրավդայի» եւ «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանների հետ հարցազրույցում  հայտարարել էր, որ Ռուսաստանը չի բացառում Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման մեխանիզմի կազմում ռուս ռազմական դիտորդների հնարավոր ընդգրկումը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հստակեցրել էր, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների կամ դիտորդների տեղակայումը հնարավոր է միայն Ադրբեջանի եւ Հայաստանի համաձայնության դեպքում։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси