Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ռուս սենատորը նշել է ղարաբաղյան հակամարտության զարգացման հնարավոր սցենարները

Ռուս սենատորը նշել է ղարաբաղյան հակամարտության զարգացման հնարավոր սցենարները

09:20 | 16.10.2020 | Քաղաքականություն

Ռուս սենատորը նշել է ղարաբաղյան հակամարտության զարգացման հնարավոր սցենարները
 
 

Ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը մեկնաբանել է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Երեւանի եւ Բաքվի դիրքորոշումները՝ նշելով հակամարտության զարգացման հնարավոր սցենարները։

«Բաքվի եւ Երեւանի դիրքորոշումները անհաշտելի են, ինչն ակնհայտ էր նաեւ առանց Ալիեւի ու Փաշինյանի հայտարարությունների։ Նրանց «կարմիր գծերը» փոխադարձաբար ոչնչացնում են միմյանց, քանի դեռ նրանց միջեւ չկա ոչ մի «չեզոք շերտ», փոխզիջման ոչ մի ակնարկ»,- Telegram-ում նշել է Պուշկովը։

Նրա խոսքով՝ այս դեպքում ՄԱԿ-ն անզոր է, քանի որ միջազգային իրավունքի երկու կարեւոր սկզբունք՝ տարածքային ամբողջականություն եւ ինքնորոշման իրավունք, «այստեղ բախվել են անզիջում պայքարում»։ «Այս երկու սկզբունքներից մեկի առաջնայնությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ապահովվում է ուժերի հարաբերակցության միջոցով։ Հնարավոր է նաեւ հարցի հետաձգված որոշում՝ այն դեպքում, երբ ուժային ճանապարհով կարգավորումն անհնար է կամ արգելափակվում է ավելի ուժեղ տերությունների կողմից, ինչպես, ասենք, Մերձդնեստրի դեպքում։ Ղարաբաղը կարող է կրկին դառնալ այդպիսի հետաձգված որոշման օրինակ»,- ամփոփել է սենատորը։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси