Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Այս պահին մեր զոհերի թիվը շատ մեծ է. ՀՀ վարչապետ

Այս պահին մեր զոհերի թիվը շատ մեծ է. ՀՀ վարչապետ

14:57 | 14.10.2020 | Քաղաքականություն

Այս պահին մեր զոհերի թիվը շատ մեծ է, ուղերձով դիմելով հայ ժողովրդին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես սգում եմ մեր քաջարի նահատակների համար, ովքեր իրենց կյանքով պաշտպանեցին հայրենքը, սեփական ժողովրդի ապրելու իրավունքը, մեր ինքնությունն ու ապագան», - ասաց վարչապետը։

Նա ասաց՝ խոնարհվում է բոլոր զոհերի, նահատակների, նրանց ընտանիքների, ծնողների առջև։

ՀՀ վարչապետն ընդգծեց՝ Արցախի պաշտպանության բանակը, ծանր մարտերով մարդուժի ու տեխնիկայի կորուստներ կրելով, վերահսկողության տակ է պահում ընդհանուր վիճակ՝ հակառակորդին պատճառելով մեծաթիվ կորուստներ։

«Բայց բոլորս պետք է իմանանք, որ ստեղծվել է բավականին ծանր իրադրութուն, այս արձանագրումը չեմ անում հուսահատության կամ անելանելիության բերումով, այս տեղեկությունները փոխացում եմ, որովհետև պարտավորություն ունեմ ճշմարտության լեզվով խոսելու ժողովրդի հետ, ի տարբերություն Ադրբեջանի, որ սեփական ժողովրդից թաքցնում է հազարավոր զոհերը ու, մեր հաշվարկներով, ավելի քան մեկ միլիարդ դոլարի զինտեխնիկայի կորուստը», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց՝ թուրք-ադրբեջանաաահաբեկչական դաշինքը հենց այնպես չի դադարեցնելու իր հարձակումը Արցախի ու Հայաստանի նկատմամբ։

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси