Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կորոնավիրուսով վարակման 1058 նոր դեպք մեկ օրում. մահացել է 10 մարդ

Կորոնավիրուսով վարակման 1058 նոր դեպք մեկ օրում. մահացել է 10 մարդ

11:07 | 14.10.2020 | Հասարակություն

Կորոնավիրուսով վարակման 1058 նոր դեպք մեկ օրում. մահացել է 10 մարդ
 
 

Հայաստանում հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1058 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 58624 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 332154, վերջին մեկ օրում` 2877 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 10561 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 310-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 46713 անձ` վերջին մեկ օրում 395 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 1039 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3  դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 311  է:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси