Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Հրապարակ». Վարակի երկրորդ ալիքն անխուսափելի է. պատճառներից մեկն այն է, որ չեն տուգանում

«Հրապարակ». Վարակի երկրորդ ալիքն անխուսափելի է. պատճառներից մեկն այն է, որ չեն տուգանում

07:51 | 14.10.2020 | Մամուլ

«Հրապարակ». Վարակի երկրորդ ալիքն անխուսափելի է. պատճառներից մեկն այն է, որ չեն տուգանում
 
 

«Հրապարակ» թերթը գրում է. «Գոյամարտին զուգահեռ, թիկունքում եռում է կորոնավիրուսային պատերազմը, մենք գրեթե մոտենում ենք հուլիսյան պիկին․ երեկ 800-ին մոտ վարակվածության դեպք է գրանցվել։

Ոմանք դա բացատրում են նրանով, որ պատերազմական այս օրերին թիկունքում՝ հանրության շրջանում դժգոհություններ չառաջացնելու համար ոստիկանությունը որդեգրել է, այսպես կոչված, «փափուկ» գործիքներ։ Եթե դիմակ չկրելու համար նախկինում անխնա տուգանում էին, եւ տեղեկություններ կային, որ անգամ տուգանման լիմիտ կար սահմանված, ապա երկու շաբաթ է՝ ոստիկանները «հրադադար» են հայտարարել։

«Շրջում ենք փողոցներում, այգիներում եւ դիմակներ ենք բաժանում քաղաքացիներին՝ խնդրելով դրանք անպայման կրել»,- ասաց մեր ծանոթ ոստիկաններից մեկը՝ հավելելով, որ ներքին համաձայնության են եկել, որ ամեն ամսի 15-ին իրենց տրվող պարգեւավճարները՝ 50-60 հազարական դրամ, այս ամիս եւս փոխանցեն համահայկական հիմնադրամին։

Որոշ մասնագետների կարծիքով՝ վարակի տարածման երկրորդ ալիքն անխուսափելի էր, եւ պատերազմական վիճակը բարենպաստ պայմաններ է ստեղծել վարակի տարածման համար»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси