Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Altibox Norway Chess . Արոնյանը զիջեց առաջատարի դիրքը

Altibox Norway Chess . Արոնյանը զիջեց առաջատարի դիրքը

14:03 | 09.10.2020 | Սպորտ

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում անցկացվող շախմատի Altibox Norway Chess միջազգային մրցաշարի 4-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով 31-րդ քայլին հաշտություն կնքեց Ալիռեզա Ֆիրուջայի հետ: Մրցակարգի համաձայն հաղթողը որոշվեց «արմագեդոնում», որում հաջողությունն ուղեկցեց Ֆիրուջային:

Մագնուս Կառլսենը հաղթեց Ֆաբիանո Կարուանային: Արյան Տարիի և  Յան-Քշիշտոֆ Դուդայի մրցախաղում ևս հաղթողը որոշվեց «արմագեդոնում»: Հաջողության հասավ Արյան Տարին:

 

4 տուրից հետո 9  միավորով միանձնյա առաջատարի դերը ստանձնեց Մագնուս Կառլսենը: Լևոն Արոնյանը 8 միավորով հետապնդում է աշխարհի չեմպիոնին: 7-ական միավոր ունեն Ֆաբիանո Կարուանան և Ալիռեզա Ֆիրուջան:

Այսօր մրցաշարի մասնակիցները կհանգստանան, իսկ վաղը` հոկտեմբերի 10-ին  կանցկացնեն 5-րդ տուրի հանդիպումները, որտեղ Լևոն Արոնյանը սևերով կմրցի Ֆաբիանո Կարուանայի հետ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси