Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՌԴ գլխավոր դատախազը հորդորել է պաշտպանել Ղարաբաղը վարձկաններից և ահաբեկիչներից

ՌԴ գլխավոր դատախազը հորդորել է պաշտպանել Ղարաբաղը վարձկաններից և ահաբեկիչներից

17:17 | 08.10.2020 | Քաղաքականություն

Անհրաժեշտ է ճնշել վարձկանների և ահաբեկիչների մուտքի փորձերը Ղարաբաղ, հայտարարել է ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստում Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը:

«25 տարի շարունակ մենք համատեղ ստեղծել ենք Անկախ Պետությունների Համագործակցությունում քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ապահովող մեխանիզմներ, և մենք չենք կարող և չպետք է թույլ տանք դրանց ոչնչացումը: Այժմ առաջնային խնդիրն է պաշտպանել մարդկանց և ապահովել նրանց արժանապատիվ, անվտանգ, խաղաղ կյանքի իրավունքը, ներառյալ՝ վարձկանների և ահաբեկիչների, զենքի ապօրինի շրջանառությունից շահույթ ստացող աձնանց հակամարտության տարածք ներթափանցելու ցանկացած փորձը ճնշելով», - ՌԴ գլխավոր դատախազի խոսքերն է մեջբերում գերատեսչության մամուլի ծառայությունը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси