Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՄԱԿՐՈՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ ԿՔՆՆԱՐԿԻ ՊՈՒՏԻՆԻ ԵՒ ԹՐԱՄՓԻ ՀԵՏ

ՄԱԿՐՈՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ ԿՔՆՆԱՐԿԻ ՊՈՒՏԻՆԻ ԵՒ ԹՐԱՄՓԻ ՀԵՏ

14:11 | 30.09.2020 | Քաղաքականություն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է քննարկել Ղարաբաղյան հարցը Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների հետ՝ նրանց հետ ունենալիք հեռախոսազրույցներում։

«Ես այսօր երեկոյան խոսելու եմ նախագահ Պուտինի հետ եւ կարծում եմ, որ վաղն էլ կխոսեմ նախագահ Թրամփի հետ այս հարցի մասին, որպեսզի մտքերի փոխանակություն կատարենք, եւ առաջարկենք ելքեր այս իրավիճակից»,- Ռիգայում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիան, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հանդիսանում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական առաքելության մանդատ ունեցող ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներ։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси